Աշխարհագրություն

  1. 1.Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։
    Աշխարհագրությունը գիտություն է երկրագնդի բնության , բնակչության և դրանց հետ կապված օրինաչափությունների մասին:

Նախկինում աշխարհագրությունը  հայտնաբերող, նկարագրող գիտություն էր, իսկ այժմ զարգանալով վեր  է ածվել կառուցողական-կոնստրուկտիվ գիտության: Եթե նախկինում աշխարհագրությունը պատասխանում էր  Ի՞նչը , որտե՞ղ հարցերին, ապա այժմ  նաև ինչպե՞ս և ինչու՞ հարցերին: Այսինքն, աշխարհագրությունը նկարագրողականից վերածվել է բացատրողական գիտության:

Աշխարհագրության բնորոշ գծերից մեկն էլ աշխարհագրական կանխատեսումներ անելն է. օրինակ` նախօրոք կանխատեսել, թե ինչպիսի եղանակ է սպասվում, որքան բերք է սպասվում, երբ կվարարեն գետերը և այլն: Այս հատկանիշի շնորհիվ նա օգնում է տնտեսության մի շարք  ճյուղերի, հատկապես բուսաբուծությանը:

2.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։

Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները
Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում: Աշխարհագրական հետազոտությունների օբյեկտներից են երկրագնդի
աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու
փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ
կատարվող երևույթները: Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ:

3. Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։

Աշխարհագրության երկու հիմնական ճյուղեր են առանձնացնում բնական

    աշխարհագրությունը և հասարակական աշխարհագրությունը՝ իրենց ենթաճյուղերով և

հետազոտության առարկաներով:

Այս երկու ճյուղերը միավորվում են քարտեզագրությամբ և ընդհանուր աշխարհագրությամբ:

Վերջինս ուսումնասիրում է այն օրենքներն ու օրինաչափությունները, որոնք ընդհանուր են թե՛       բնական, թե՛ հասարակական երևույթների տարածքային փոփոխությունների համար:

Բնական աշխարհագրության կազմում առանձնանում են համալիր գիտություններ, որոնք ուսումնասիրում են ոչ թե բնության կամ աշխարհագրական թաղանթի առանձին բաղադրիչները, այլ դրանց փոխազդեցությամբ ձևավորված համալիրները:

Դրանք են ընդհանուր ֆիզիկական աշխարհագրությունը (երկրագիտություն), հնէաաշխարհագրությունը, լանդշաֆտագիտությունը, մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրությունը:

Հասարակական աշխարհագրությունըսերտորեն կապված է հասարակական գիտությունների՝ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության, պատմության հետ:

Դրանց հետազոտության առարկան մարդկային հասարակությունն է՝ իր առանձին ոլորտներով: Հասարակական աշխարհագրության հետազոտության առարկան հասարակության տարածքային կազմակերպումն է՝ ամբողջությամբ վերցրած և ըստ հասարակության առանձին ոլորտների տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլն:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *